Արայիկ Հարությունյանը և Ղազախստանի դեսպանը մտքեր են փոխանակել փոխգործակցության հեռանկարային ուղղությունների շուրջ

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին:

Հանդիպման սկզբում բարձր գնահատելով երկու երկրների միջև համագործակցությունը՝ զրուցակիցներն ընդգծել են, որ Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը նշանավորվում է երկկողմ և բազմակողմ ձևաչափերով ամրապնդվող բարեկամական հարաբերություններով:

Կողմերը մտքեր են փոխանակել երկու պետությունների փոխգործակցության հեռանկարային ուղղությունների, այդ թվում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների և իրավակարգի ապահովման բնագավառներում լավագույն փորձի փոխանակման վերաբերյալ:

Զրուցակիցներն արձանագրել են, որ երկու երկրներն ունեն փոխգործակցության չիրացված, զգալի ներուժ, և պատրաստակամություն են հայտնել շարունակել զարգացնել համագործակցությունը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով՝ այդ թվում նոր թափ հաղորդել առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանն ուղղված ընթացիկ աշխատանքներին:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը դեսպան Բոլատ Իմանբաևին է ներկայացրել այս տարի Հայաստանում անցկացվելիք միջոցառումները՝ Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունը, Կենսաբանության միջազգային 33-րդ օլիմպիադան ու գիտության և արվեստի STARMUS-VI փառատոնը՝ այդ միջոցառումներին կարևորելով նաև ղազախ ներկայացուցիչների և զբոսաշրջիկների ներգրավվածությունն ու այցելությունները:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Ղազախստանում հայկական սփյուռքի արդյունավետ գործունեությանը՝ սոցիալ-տնտեսական բնագավառներում սփյուռքի ներկայացուցիչների ակտիվ ներգրավվածությանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Сложно говорить о каком-то нарушении границы» – глава МИД Казахстана |mediamax.am|

The organizer is Armenia. Peskov on the upcoming summit of the heads of the CSTO

Ղազախստանում գազի գնի թանկացմամբ պայմանավորված բողոքի ակցիաներ են |armenpress.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.