armenpress.am։ ԱՄՆ-ը ֆելդմարշալ Խալիֆա Խավթարի՝ Լիբիայի ազգային բանակի (ԼԱԲ) ստորաբաժանումներին կոչ Է անում անհապաղ դադարեցնել հարձակումը Տրիպոլիի վրա: Այս մասին ասված Է պետքարտուղար Մայքլ Փոմպեոյի՝ ապրիլի 7-ին հրապարակված հայտարարության մեջ:
«Միացյալ Նահանգները խորապես անհանգստացած Է Տրիպոլիից ոչ հեռու ընթացող մարտական գործողություններից: Մենք պարզորոշ հասկանալ ենք տվել, որ հանդես ենք գալիս Խալիֆա Խաֆթարի ուժերի ռազմական հարձակման դեմ եւ հաստատակամորեն կոչ ենք անում դադարեցնել ռազմական գործողությունները Լիբիայի մայրաքաղաքի դեմ»,- ասված Է փաստաթղթում:
Փոմպեոն ընդգծել Է, որ լիբիական հակամարտությունը ռազմական լուծում չունի: Պետքարտուղարը նաեւ նշել Է, որ «Տրիպոլիի դեմ այդ միակողմանի ռազմարշավը սպառնալիքի տակ Է դնում քաղաքացիական բնակչության կյանքը եւ վիժեցնում բոլոր լիբիացիների համար լավագույն ապագայի հնարավորությունը»: