Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումն այլընտրանք չունեն։ Այս մասին իր Telegram ալիքում գրել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը։
«Ժամանակակից Թուրքիան հրաժարվում է պատասխանատվությունից իր նախնիների կատարած սարսափելի հանցագործության համար՝ մոռանալով, որ հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի, և ժխտումը նույնպես հանցագործություն է», – գրել է Բեգլարյանը։
Արցախի պետնախարարը կադրեր է հրապարակել Ստեփանակերտում կայացած ջահերով երթից։
«Թուրքիան անվերապահորեն աջակցում է իր եղբայրական Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությանը արցախահայության նկատմամբ, որը գաղափարապես Հայոց ցեղասպանության շարունակությունն է», – նշել է Բեգլարյանը։