Երբ նայում ենք 2020 թ․-ի պատերազմին, Ցեղասպանության միջազգային ճանաչումը ի՞նչ հավելյալ արժեք տվեց Հայաստանին․ Զարեհ Սինանյան |tert.am|

tert.am: Ի պաշտոնե ես հետաքրքրված եմ հայ-թուրքական բանակցությունների ընթացքից և համապատասխանորեն փորձում եմ Սփյուռքի մեր հայրենակիցներին ծանոթացնել դրանց մասին։ Այս մասին Ծիծեռնակաբերդում ասաց Սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանը։

«Սա մի թեմա է, որ չի կարելի մարդկանց zoom-ով կամ հեռուստատեսությամբ փոխանցել։ Ֆրանսիա կատարած այցի ժամանակ օրինակ ես փորձում էի մարդկանց բացատրել, որ մենք փորձում ենք խոսակցություն սկսել Թուրքիայի հետ։ Ուռճացված կլինի այդ խոսակցությունը բանակցություն անվանել։ Մենք անհարժեշտություն ունենք խոսել մեր հսկայական հարևանի հետ, որին չենք կարող փոխել այլ հարևանով, ինչը շատ կուզեինք։ Այս պետությունը անվտանգային ռիսկ է ներկայացնում մեր պետության համար և իրենց հետ չխոսելը սարսափելի վտանգավոր է մեր ազգի համար։ Երբ մենք չենք խոսում, որը եղել է նախորդ տարիներին, մեր փոխարեն խոսում են այլոք»։

Սինանյանը նշեց, որ կան կարմիր գծեր, որ հայ ժողովուրդը չի կարող հատել։

Հարցին` Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը առաջնայի՞ն է ներկա իշխանությունների համար, Սինանյանն ասաց, որ միջազգային ճանաչումը կայացած փաստ է` որոշ բացառություններով։

«Ի՞նչ ենք շահել մենք Ցեղասպանության միջազգային ճանաչումից։ Երբ նայում ենք 2020թ-ի 44-օրյա պատերազմին, Ցեղասպանության  միջազգային ճանաչումը ի՞նչ հավելյալ արժեք տվեց Հայաստանին, որը չէր լինի, եթե ճանաչումը չլիներ, ես չտեսա։ Ճանաչման գործընթացում ինքս ակտիվ եմ եղել, բայց պատասխանատու կերպով ասում եմ` ես արդյունքները չտեսա, թե ինչքանով հայ ժողովրդի անվտանգությունը բարելավվեց դրանով։ Մենք մի երկրի անհրաժեշտություն ունենք, որ պետք է ճանաչի և դա Թուրքիան է։ Տեսեք, ԱՄՆ-ն վերջապես ընդունել է Ցեղասպանության փաստը, ինչպե՞ս է դա արտահայտվում ԱՄՆ-ի հետ մեր հարաբերությունների վրա։ Արտաքին այն օգնությունը, որ ԱՄՆ-ն առաջարկում է ՀՀ-ին, մեղմ ասած չի գոհացնում։ 1990-ականներին այդ գումարը տաս անգամ ավելի շատ էր։ Պետք է հասկանալ` ինչ է տալիս այդ ճանաչումը մեր պետությանը»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

‘Never again’: Armenian Genocide commemorated in United States Capitol |armenpress.am|

Այսօր և ամեն օր ԱՄՆ-ն ​​լիովին հավատարիմ է Հայաստանի կայունության, անվտանգության ու ժողովրդավարության առաքելությանը. Փելոսի |iravaban.net|

Կորոնավիրուսի պատճառով ԱՄՆ-ում ապրիլի 24-ին Ցեղասպանության նվիրված բոլոր միջոցառումները չեղարկվել են |armtimes.com|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.