Պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից նոր զորացրվածները կօգտվեն մասնագիտական կողմնորոշման և ուղղորդման ծառայություններից |armenpress.am|

armenpress.am:  Պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից նոր զորացրված երիտասարդները հնարավորություն կունենան օգտվել մասնագիտական կողմնորոշման և ուղղորդման ծառայություններից: Այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը:

Նրա խոսքով՝ ժամկետային զինծառայողին  բանակից վերադառնալուց հետո առաջարկվելու է մոտենալ միասնական սոցիալական տարածքային գրասենյակ: « Նպատակը գործազրկության կանխումն է, ինչպես նաև մարդկանց հնարավորություն տալ հասկանալու, թե  ինչ են ուզում իրենք»,-ասաց նա:

Պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից նոր զորացրված երիտասարդների համար զբաղվածության ուղղությամբ արդյունավետ խորհրդատվության տրամադրման համար իրականացվում են Միասնական սոցիալական ծառայության 49 տարածքային կենտրոնների զբաղվածության շուրջ 100 մասնագետի կարողությունների զարգացման դասընթացներ։

Ծրագիրը նպատակ ունի մասնագետներին ծանոթացնել այն գործիքակազմին, որը հնարավորություն կտա պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից նոր զորացրված երիտասարդներին աջակցել կրթության և ուսուցման, զբաղվածության ապահովման, աշխատաշուկայում մրցունակ լինելու գործընթացում։ Գնահատելով նրանց կարիքները՝ կիրականացվեն համապատասխան աշխատանքներ  հասարակությունում նրանց վերաինտեգրելու և տնտեսապես ակտիվացնելու ուղղությամբ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Նաիրա Մկրտչյանը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը դիմել է դատախազություն

Խստորեն դատապարտում եմ «Իմ մարմինն անձնական է» գրքի շնորհանդեսի խափանման փորձը․ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.