armenpress.am: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մարդասիրական օգնություն ուղարկեց Իրանի Իսլամական Հանրապետություն՝ տեղի ունեցած ջրհեղեղից տուժածներին օժանդակություն ցուցաբերելու համար:
ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը հայտնեց, որ մարդասիրական օգնության տարբերակներից ընտրվել է գույքային օգնությունը:
«Մենք ուղարկում ենք վերմակներ, մահճակալներ և վրաններ: 4000 վերմակ, 250 մահճակալ, 30 վրան: Մերոնք մեքենայով այն հասցնելու են մինչև Թավրիզ, այնտեղ հանձնելու են «Կարմիր մահիկի» կազմակերպությանը, իրենք տնօրինելու են գույքը»,- ասաց Ցոլակյանը: