Ըստ թուրք վերլուծաբանի` ամերիկյան պատժամիջոները կցնցեն Թուրքիայի տնտեսությունը |ermenihaber.am|

ermenihaber.am: Ամերիկյան ու թուրքական լրատվամիջոցները շարունակում են ուշի ուշով հետևել ռուսական զենթահրթիռային ՀՕՊ համակարգերի շուրջ ստեղծված իրավիճակին, որոնք Ռուսաստանը մատակարարելու է Թուրքիային։

Պաշտոնական Վաշինգտոնը դեմ է ռուս-թուրքական այդ գործարքին։ Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներն ավելի վաղ Թուրքիային զգուշացրել էին, թե ինչ ծանր հետևանքների կհանգեցնեն Թուրքիայի կողմից ռուսական համակարգերի գնումը։

«Ամերիկայի ձայն» ռադիոկայանի թուրքական ծառայության կայքը թեմայի մասին զրուցել է գերմանա-ամերիկյան «Marshall Fon» վերլուծական կենտրոնի Թուրքիայի գրասենյակի ղեկավար, վերլուծաբան Օզգյուր Ունլուհիսարջըքլի հետ։

Վերջինիս կանխատեսմամբ, եթե այդ համակարգերը մատակարարվեն թուրքական կողմին, ապա ԱՄՆ-ն ամենայն հավանականությամբ պատժամիջոցներ կկիրառի Անկարայի դեմ։ Ըստ նրա՝ այդ պատժամիջոցներն ավելի ծանր հետևանքներ կունենան Թուրքիայի համար, քան այն պատժամիջոցները, որոնք Վաշինգտոնը կիրառեց Անկարայի դեմ, երբ թուրքական կողմը հրաժարվում էր ազատ արձակել ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնին։ Իսկ ԱՄՆ-ի պատժամիջոցներն էլ Թուրքիայում առաջացնելու են հակաամերիկյան տրամադրություններ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«AZAL»-ի մարդատար ինքնաթիռներն ակտիվ թռիչքներ են իրականացնում դեպի Թուրքիա |hetq.am|

S-400-ներ ձեռք բերելու դեպքում Թուրքիային «լուրջ հետևանքներ» են սպասվում․Չարլզ Սամերս

Եվրախորհրդարանը կառաջարկի դադարեցնել Թուրքիայի «Akkuyu» ատոմակայանի շինարարությունը |24 news.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.