panarmenian.net: ՀՀ առողջապահության նախարարության արտագնա անհետաձգելի բժշկական օգնության «արագ արձագանքման» ծառայության շրջանակում ՀՀ հեռավոր մարզից ուղղաթիռով առաջին հիվանդը հասել Երևան՝ «Էրեբունի» ԲԿ, այնուհետև շտապօգնության մեքենայով տեղափոխվեց Սուրբ Աստվածամայր ԲԿ:
«Էրեբունի» ԲԿ-ի ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ, նախնական տեղեկություններով հիվանդի՝ 13-ամյա երեխայի մոտ վթարի հետևանքով արձանագրվել էին բազմակի, այդ թվում գլխուղեղային վնասվածքներ, վիճակը գնահատվել էր կայուն ծանր:
Զանգը ստանալուն պես, «Էրեբունի» ԲԿ շտապօգնության ծառայության բրիգադն ուղղաթիռով մեկնել է երեխային բերելու: