lragir.am: Կրեմլի մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցի մասին:
«Ն. Փաշինյանը տեղեկացրել է մարտի 29-ին Վիեննայում Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևի հետ ղարաբաղյան խնդրի վերաբերյալ տեղի ունեցած հանդիպման մասին և շնորհակալություն հայտնել ռուսական կողմին բանակցային գործընթացում ծանրակշիռ միջնորդական առաքելության համար: Վ. Պուտինը հաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը շարունակելու աջակցել կարգավորման առանցքային ասպեկտների հանգուցալուծմանը, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի գծով», – նշված է հաղորդագրությունում: