Արարատ Միրզոյանն Աբու Դաբիում հանդիպել է ԱՄէ-ի արտգործնախարարին

Մայիսի 14-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն Աբու Դաբիում հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ:

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը խորին ցավակցություն է հայտնել Միացյալ Էմիրությունների կառավարությանը և ժողովրդին՝ նախագահ շեյխ Խալիֆա բին Զայեդ Ալ Նահյանի մահվան կապակցությամբ՝ զորակցություն և համերաշխություն հայտնելով Նահյանների ընտանիքին:

Նախարար Միրզոյանը նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից հաջողություն է մաղթել նորընտիր նախագահ Մուհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանին՝ երկրի նախագահի պատասխանատու պաշտոնում:

Արտգործնախարարներն անդրադարձել են հայ-էմիրաթական հարաբերությունների հետագա զարգացմանը՝ պատրաստակամություն հայտնելով ընդլայնելու երկկողմ հետաքրքրության ոլորտներում համագործակցությունը:

Կարևորվել է երկու երկրների միջև առևտրատնտեսական փոխգործակցության խորացումը՝ ընդգծելով պարբերական շփումների խթանման և փոխշահավետ ներդրումային ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Expo 2020 Dubai» ցուցահանդեսի շրջանակում Հայաստանի և ԱՄԷ միջև ստորագրվել է մտադրությունների հուշագիր

ԱՄԷ-ի շեյխ Մուհամեդը դատապարտել է Ֆրանսիայում բռնությունները և աջակցել նախագահ Մակրոնին |1lurer.am|

ԱՄԷ-ում սկսվել է նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկման 3-րդ փուլը |armenpress.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.