factor.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ վստահ է ՆԱՏՕ-ի ներսում կոնսենսուսի ձեռքբերման հարցում՝ Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հետ կապված, գրում է «Ահվալ» գործակալությունը։ Բլինքենը նշել է, որ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ խոսել է Անկարայի մտահոգությունների մասին։
«Ես չեմ ցանկանում բնութագրել զրույցը, որ ունեցանք ԱԳ նախարարի հետ և ՆԱՏՕ-ի նիստի շրջանակում, սակայն կարող եմ ասել հետևյալը․ ես գրեթե բոլոր կողմերից լսել եմ ուժեղ աջակցություն դաշինքին Շվեդիայի և Ֆինլանդիայի միանալու հարցում»,- ասել Բլինքենը Բեռլինում ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպմանը հաջորդած հայտարարությունում՝ հավելելով․
«Եթե դա այն է, ինչ նրանք որոշեն անել, ես համոզված եմ, որ կհասնենք կոնսենսուսի»։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ևս ասել է, որ հավատում է՝ ընդհանուր լեզու և կոնսենսուս կգտնվի անդամակցության հարցի շուրջ: