Հայաստանում հետախուզվողների 90 տոկոսը հետախուզվում է ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու համար. վարչապետ |armtimes.com|

armtimes.com: Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր Վիեննա կատարած այցի վերջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Վիեննայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, պատասխանել նրանց հարցերին:

Ներկաներից մեկի հարցն այն մասին էր, որ բանակ զորակոչվելու խնդրի պատճառով որոշ երիտասարդներ չեն կարողանում մասնակցել համահայկական խաղերին այս կամ այն սպորտաձեւում:

«Նախ, ուզում եմ ասել, որ այս պահին համահայկական խաղերին աննախադեպ մասնակցություն կա, մեծ թվով հայրենակիցներ են գալու արտերկրից: Ձեր ասած խնդիրն իմ ուշադրության կենտրոնում է:

Պետք է հասկանալ, թե ինչ անել, որ ոչ միայն հաճելի լինի, այլեւ ճիշտ լինի: Մենք մի քանի տարբերակ քննարկել եւ դեռեւս չենք գտել լուծում, որը մեր ուզած տարբերակը լինի: Տեսեք, Հայաստանում հետախուզվողների 90 տոկոսը հետախուզվում է ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու համար: Մենք, որպես պետություն, որը ներքաշված է հակամարտության մեջ պետք է զգույշ լինենք, որ սխալ վերաբերմունք չցուցաբերենք այն քաղաքացիների նկատմամբ, որոնք ուզում են գնալ եւ ծառայել: Ես միշտ ուզել եմ, որ հանկարծ չասեն՝ ձենդ տաք տեղից է գալիս ու հիմա ասում եմ վստահ, որովհետեւ իմ որդին էլ է ծառայում ԶՈՒ-ում, բայց ես ընդունում եմ, որ ձեր ասածի մեջ կա խնդիր:

Մենք պետք է գտնենք մեր հայրենակիցների հետ խնդրի լուծման եզրագծեր, որովհետեւ կան մարդիկ, որ չուզելով են նման վիճակում հայտնվել: այդ հարցը մենք քննարկում ենք, մի քանի քննարկում իմ աշխատասենյակում եղել է, ուզում ենք, որ խնդրի ամբողջական լուծում կարողանանք առաջարկել, որը հանարավորինս շատ բոլորի կողմից ընդունելի կլինի»,-եզրափակեց վարչապետը:

Ներկաներից մեկը հայտնեց, որ նպատակ ունի հայատսանում գործարան հիմնել, սակայն անձնագիր չունիեւ մտավախություններ ունի: Նիկոլ Փաշինյանը նախ նշեց, որ կարող է գալ եւ անձնագիր ստանալ, ապա կատակեց, թե իրենք չեն պատրաստվում «փայ մտնել»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

“Through fair elections you’ve got strong mandate of people to continue democratic reforms” – Lithuanian PM to Pashinyan |armenpress.am|

Նիկոլ Փաշինյանը Սուրբ Զատիկը շնորհավորել է 139-րդ սաղմոսով |youtube.com|

Այսօր մենք հիշում ենք Սումգայիթի կոտորածի զոհերին․ Նիկոլ Փաշինյան

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.