ԵԱՏՄ-ի երկրները մտադիր են մայիսի 29-ը հայտարարել Եվրասիական տնտեսական միության օր |armenpress.am|

armenpress.am: Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրները մտադիր են մայիսի 29-ը հայտարարել ԵԱՏՄ-ի օր: Մայիսի 27-ին Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի առցանց նիստում այդ մասին հայտարարել Է Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը:

«Թույլ տվեք մեկ անգամ եւս շնորհավորել ձեզ Եվրասիական տնտեսական հանձանաժողովի ստեղծման 10-ամյակի եւ գալիք ԵԱՏՄ-ի օրվա առթիվ, որն այսօր մենք պլանավորում ենք սահմանել մայիսի 29-ին»,- դիմելով նիստի մասնակիցներին՝ ասել Է Ղրղզստանի պետության ղեկավարը:

Նրա խոսքով՝ մայիսի 29-ը ԵԱՏՄ-ի օր հայտրարելու որոշումը կապված Է միության ստեղծման շուրջ «համաձայնագրի ստորագրման օրվա» հետ:

Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի այս նիստին մասնակցում են Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի ղեկավարներն, ինչպես նաեւ որպես դիտորդներ Ուզբեկստանի եւ Կուբայի ղեկավարները: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ճիշտ Է համարում մայիսի 29-ը ԵԱՏՄ-ի օր հայտարարելը: Ութ տարի առաջ այդ օրը ստորագրվեց ԵԱՏՄ-ի մասին հիմնարար պայմանագիրը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Ռոսսելխոզնադզորը» չեղարկել է ԵԱՏՄ-ից տավարի մսի ներմուծման սահմանափակումները |tert.am|

Հնդկաստանը հետաքրքրված է մոտ ապագայում ԵԱՏՄ հետ համաձայնագիր կնքելու հարցում

Փաշինյանը հույս է հայտնել 2019-ին կարգավորել ՌԴ-ից մատակարարվող գազի գնի հարցը |armenpress.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.