azatutyun.am: Եվրոպական միությունը կոչ է արել Մոսկվային դադարեցնել թաթարների հետապնդումները Ռուսաստանի կողմից անեքսիայի ենթարկված Ղրիմում։
Սիմֆերոպոլի դատարաններից մեկի հրապարակած տվյալներով, մարտի 27֊ից ի վեր ավելի քան 23 թաթարներ կալանավորվել են Հիզբ ուտ֊Թահրիր իսլամական շարժմանը մասնակցելու կասկածանքով։
Այս կապակցությամբ ԵՄ հրապարակած հաղորդագրությունում կոչ է արվում «անհապաղ ազատ արձակել բոլոր ապօրինի ազատազրկված ուկրաինացիներին»։
2014թ.֊ից ի վեր Ռուսաստանի իշխանությունները Հիզբ ուտ֊Թահրիր շարժմանը անդամակցելու մեղադրանքով քրեական հետապնդման են ենթարկել 31 Ղրիմի թաթարների։ Հիզբ ուտ֊Թահրիր խմբավորումը արգելված չէ Ուկրաինայում, սակայն 2013 թվականից ի վեր այն «էստրիմիստական» է որակվել Ռուսաստանի Գերագույն դատարանի կողմից և արգելվել։