lragir.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Լուկաշենկոյի ռեժիմը Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնամասշտաբ պատերազմի մասնակից է։ Այս մասին Բլինքենը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։
«Բելառուսի հետ համերաշխության օրը մենք հիշում ենք Լուկաշենկոյի վարչակարգի կողմից մարդու իրավունքների ճնշման, միջազգային նորմերի անտեսման և Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին մեղսակցության պատճառած տառապանքները»,- ասվում է ուղերձում։