Արևմուտքը չի փորձում ձգձգել ռազմական գործողություններն Ուկրաինայում. Բլինքեն |1lurer.am|

1lurer.am: Արևմուտքը չի փորձում ձգձգել ռազմական գործողություններն Ուկրաինայում, ինչպես նաև կոչ է անում Ռուսաստանին դադարեցնելու դրանք՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:

«Մենք կրկին կոչ ենք անում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին անհապաղ վերջ դնելու այս հակամարտությանը և բոլոր տառապանքներին ու գլոբալ ցնցումներին, որոնք առաջացել են պատերազմի պատճառով: Ո՛չ Միացյալ Նահանգները, ո՛չ մեր դաշնակիցներն ու գործընկերները չեն փորձում ձգձգել այդ պատերազմը, որպեսզի ցավ պատճառեն Ռուսաստանին»,- ասված է Բլինքենի գրավոր հայտարարության մեջ։

Պետքարտուղարության ղեկավարի կարծիքով՝ Վաշինգտոնը հարգանքով է վերաբերվում ՌԴ քաղաքացիներին և նրանց թշնամի չի համարում ու մաղթում է արժանապատիվ ապագա:

«Միացյալ Նահանգները ցանկանում է տեսնել ժողովրդավարական, անկախ, ինքնիշխան և բարգավաճող Ուկրաինա, որն ունի միջոցներ, որոնք թույլ են տալիս զսպել ապագա ագրեսիան և պաշտպանվել դրանից»,- հավելել է պետքարտուղարը:

Ամփոփելով Ուկրաինայում ռազմական գործողությունների 100-րդ օրը՝ նա վստահություն է հայտնել, որ Կիևն ի վերջո կհաղթի:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Արեւմտյան Ադրբեջանի համայնքի» սողացող օրակարգն ու Հայաստանի հերքումները

Կարծում եմ՝ կա ճանապարհ դեպի կայուն խաղաղություն, որը լուծում է տարաձայնությունները դիվանագիտական ​​ճանապարհով. Էնթոնի Բլինքեն

Չավուշօղլու-Բլինքեն հեռախոսազրույցի թեման կրկին եղել է ռուս-ուկրաինական լարվածությունը |armenpress.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.