aysor.am: «Ելք» դաշինքի անդամների ու «Մանախ» մականունով հայտնի Արթուր Այվազյանի միջև 2017-ի մարտին տեղի ունեցած միջադեպի գործով ավարտվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցաքննությունը վկայի կարգավիճակով։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ որոշեց ներկայանալ դատարան, ինչին Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Դա ես եմ որոշո՞ւմ: Ես կարծում եմ, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, երբ որ ծանուցվում է դատարանի կողմից, պետք է ներկայանա»։
Նիկոլ Փաշինյանը նաև հաստատեց, որ Մարտի 1-ի գործով հարցաքննվել է։
«Այո, այդ թվում, այս դատարանում», – ասաց վարչապետը:
Նշենք, որ դատական նիստը տեղի էր ունենում ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում: