news.am: Քիչ առաջ «Երկրապահ» կամավորականների միության կենտրոնական գրասենյակում ավարտվեց ԵԿՄ վարչության փակ նիստը:
ԵԿՄ վարչության անդամները փակ նիստում միաձայն որոշում են կայացրել ապրիլի 7-ին անցկացնել ԵԿՄ արտահերթ համագումար, եւ առաջադրել Սասուն Միքայելյանի թեկնածությանը վարչության նախագահի պաշտոնում:
Սասուն Միքայելյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւս հրավիրված է համագումարին, սակայն չի կարող ասել՝ ներկա կլինի, թե ոչ: