ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Եռաբլուրում այսօր հարգանքի տուրք էր մատուցում ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին: Լրագրողների հարցերին ի պատասխան՝անդրադարձավ իր օրերս հնչեցրած հայտարաությանը:
«Կառավարությունը ծրագիր է իրականացնում պաշտպանական ոլորտում և իմ ասածը ոչ մի ձևով դուրս չէր գալիս կառավարության ծրագրի առաջնահերթությունից: Ոչ մեկի մոտ թող կասկած չառաջանա: Ես զարմանում եմ՝ մեր հանրությունն ինչի՞ վրա է այդպես զարմացած»,-ասած Դավիթ Տոնոյանը:
Նա նաև խոսեց ԱՄՆ կատարած իր պաշտոնական այցի և արդյունքների մասին:
«Ընդլայնելու ենք խաղաղապահության ոլորտում համագործակցությունը և խաղաղապահ կարողությունների զարգացման առումով ստանալու ենք համապատասխան աջակցություն»,-ավելացրեց նախարարը: