Ryanair-ի բորտուղեկցորդների գործադուլի պատճառով Եվրոպայում չեղարկվում են տասնյակ չվերթներ

Ryanair ավիաընկերության բորտուղեկցորդների մի մասն այսօր գործադուլ է հայտարարել Բելգիայում, Իսպանիայում և Պորտուգալիայում աշխատավարձի և աշխատանքային պայմանների բարելավման պահանջով, հայտնում է Reuters-ը։

Եվրոպայում ահագնացող գնաճը հանգեցրել է նրան, որ միլիոնավոր աշխատակիցներ դժվարություններ են զգում կեցության ծախսերի աճի առնչությամբ։ Սա արհմիություններին ստիպել է աշխատավարձերի բարձրացման պահանջ ներկայացնել և գործադուլի կոչեր հնչեցնել։

Ավիաընկերություններն ու օդանավակայանների օպերատորները նաև անձնակազմի պակաս են զգում ուղևորների հոսքի ավելացման պատճառով, քանի որ ուղևորությունների պահանջարկը վերականգնվում է կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումների մեծ մասի չեղարկումից հետո։ Մի քանի այլ ավիաընկերությունների, այդ թվում՝ British Airways-ի աշխատակիցները նույնպես այս ամառ գործադուլներ են պլանավորում։

Բելգիայում, Իսպանիայում և Պորտուգալիայում Ryanair-ի բորտուղեկցորդները եռօրյա գործադուլ են հայտարարել, որը սկսվում է այսօր։ Ֆրանսիայում և Իտալիայում ընկերության աշխատակիցներն, ինչպես սպասվում է, գործադուլ են անելու հանգստյան օրերին։

Brussels Airlines-ի և Lufthansa-ի Բելգիայի մասնաճյուղի աշխատակիցները նույնպես երեկ գործադուլ են սկսել։ Երեք օրվա ընթացքում Brussels Airlines-ը հավանաբար կչեղարկի իր 533 չվերթների շուրջ 60%-ը։

Բելգիան, ըստ ամենայնի, ամենաշատը կտուժի Ryanair-ի գործադուլից, տեղական լրատվամիջոցները հաղորդում են, որ Շառլերուայի օդանավակայանի 127 չվերթ չեղարկվելու է, դա կանդրադառնա 21 հազար ուղևորի վրա։ Բրյուսելի օդանավակայանում Ryanair-ի օրական հավելյալ 10 չվերթ չկեղարկվի։

Լիսաբոնում դեռևս երկու չվերթ է չեղարկվել, ընդհանուր առմամբ, ուրբաթ և շաբաթ օրերին Ryanair-ի՝ Բրյուսելի և իսպանական քաղաքների միջև 18 չվերթ է հետաձգվելու։

Նորա Վանյան

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

“As the queue reached me, the bread had already run out. I bought watermelon to eat instead of bread” [Blockade from the inside]

Բարձր եկամուտներ, ցածր հաշվետվողականություն․ ինչպե՞ս են ծախսվում պատգամավորական գումարները

Ինչո՞ւ ի-ՌՆԹ պատվաստանյութերը չեն կարող վնասել մարդու ԴՆԹ-ն և փոխել գեները

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.