Արցախի ԱԳ նախարարն այս ամիս կայցելի Հարավային Ամերիկա |azatutyun.am|

azatutyun.am։ Արցախի արտգործնախարարն այս ամիս այցելելու է Հարավային Ամերիկա:
Մասիս Մայիլյանն Արգենտինայում և Ուրուգվայում քաղաքական հանդիպումներ է ունենալու տարբեր շրջանակներում, դասախոսություններ է կարդալու ու շփվելու է մամուլի ներկայացուցիչների հետ:

Հաստատվել է, որ Մասիս Մայիլյանը ապրիլի 23-ին և 24-ին Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում մասնակցելու է և ելույթ է ունենալու Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված գլխավոր միջոցառումներին:

Ինչպես փոխանցել են Հայ դատի հանձնախմբից, Արցախի արտգործնախարարի գլխավորած պատվիրակության կազմում են Միացյալ Նահանգներում Լեռնային Ղարաբաղի մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը և ՀՅ Դաշնակցության Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը:

Արցախի արտգործնախարարը երկրորդ անգամ է այցելում Հարավային Ամերիկա: Առաջին այցը 1996 թվականին էր, երբ նախարարն էր Արկադի Ղուկասյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Իսպանիայի Vox կուսակցությունը Կոնգրեսին կոչ է արել քայլեր ձեռնարկել ԼՂ հակամարտության դադարեցման ուղղությամբ

ՊԲ հրամանատար Կարեն Աբրահամյանը և ԵԱՀԿ նախագահի ներկայացուցիչը խոսել են ԼՂ հակամարտության մասին

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.