ԵՄ-ն պատրաստ է Ֆրանսիային ցանկացած օգնություն ցույց տալ Աստվածամոր տաճարի հրդեհի կապակցությամբ |news.am|

news.am: Եվրահանձնաժողովը պատրաստ  է քաղաքացիական պաշտպանության իր եվրոպական մեխանիզմը գործարկել Ֆրանսիային Աստվածամոր տաճարի հրդեհի կապակցությամբ ցանկացած օգնություն ցույց տալու համար: Այս մասին ասվում է Բրյուսելում տարածված հումանիտար օգնության եւ ճգնաժամային կառավարման եվրահանձնակատար Խրիստոս Ստիլիանիդիսի հայտարարությունում, գրում է ՏԱՍՍ-ը:

«Եվրահանձնաժողովը պատրաստ  է քաղաքացիական պաշտպանության իր եվրոպական մեխանիզմը գործարկել Ֆրանսիային ցանկացած անհրաժեշտ օգնություն ցույց տալու համար, – ասել է նա,-սարսափելի հրդեհի կապակցությամբ մենք անդադար կապի մեջ ենք Ֆրանսիայի իշխանությունների հետ»:

Եվրոպական քաղաքացիական պաշտպանության մեխանիզմը հնարավորություն է տալիս բոլոր երկրներին արագ ցանկացած ռեսուրս (փրկարարական տեխնիկա, տրանսպորտային միջոցներ, մասնագետներ, բժշկական անձնակազ) տրամադրել, որոնք կարող են անհրաժեշտ լինել արտակարգ իրավիճակում հայտնված ԵՄ երկրին, որը  նա չի կարող ինքնուրույն հաղթահարել:

Ստիլիանդիսը, որը Եվրահանձնաժողովում պատասխանատու  է արտակարգ իրավիճակների արձագանքման համար, իր հիացմունքն է արտահայտել Փարիզի հրշեջների մասին, որոնք իրենց ամբողջ փորձն օգտագործել են Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհի դեմ պայքարի համար»:

Հրշեջներին հաջողվել է կանգնեցնել կրակի տարածումը եւ փրկել տաճարի երկու զանգակատները:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

“Democracy is irreversible in Armenia” – Council of Europe Action Plan 2023-2026 officially launched in Yerevan

ԵՄ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումներին. Ֆեդերիկա Մոգերինին` Նիկոլ Փաշինյանին

Հայաստանին ԵՄ աջակցության ծրագրերը պետք է լինեն տարբեր և իրականացվեն զուգահեռ. Յոհաննես Հան

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.