armenpress.am։ Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլից առաջ ժողովրդականության վարկանիշներով 47 տոկոսով գերազանցում Է պետության գործող ղեկավար Պյոտր Պորոշենկոյին:
Այդ մասին հայտնել Է «Ինտերֆաքս-Ուկրաինա» գործակալությունը՝ վկայակոչելով սոցիոլոգիական հարցման՝ ապրիլի 16-ին հրապարակված արդյունքները, հարցում, որն անցկացրել Է Կիեւի սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտը:
Հետազոտության արդյունքների համաձայն, Զելենսկու օգտին պատրաստ Է քվեարկել Ուկրաինայի հարցված այն քաղաքացիների 72,2 տոկոսը, որոնք կողմնորոշվել են իրենց թեկնածուի հարցում եւ մասնակցելու են քվեարկությանը, իսկ Պորոշենկոյի օգտին՝ հարցվածների 25,4 տոկոսը:
«Ռեյտինգ» սոցիոլոգիական ծառայության տվյալները, որոնք հրապարակվել Էին ապրիլի 11-ին, ցույց են տվել Պորոշենկոյի նկատմամբ Զելենսկու 30-տոկոսանոց առավելությունը: