Թուրքիան պլանավորում է տարեկան մեկ միլիոն էլեկտրամեքենա արտադրել |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիան պլանավորում է տարեկան մեկ միլիոն էլեկտրամեքենա արտադրել, TRT Haber-ի փոխանցմամբ՝ հայտարարել է երկրի նախագահը:

Ռեջեփ Էրդողանը նշել է, որ էլեկտրական մեքենաների արտադրությունը խթանելու համար 5 միլիարդ դոլարի ծրագիր է գործարկվում։ Նա հիշեցրել է, որ հուլիսի սկզբին Թուրքիան ավելի քան մեկ միլիարդ դոլարի պայմանագիր է ստորագրել էլեկտրական մեքենաների խոշորագույն արտադրող չինական BYD ընկերության հետ։ Ըստ պայմանագրի՝ BYD-ը Թուրքիայում գործարան է հիմնելու տարեկան 150 հազար էլեկտրական և հիբրիդային մեքենաներ արտադրելու հզորությամբ։ «Այլ ընկերությունների հետ բանակցությունները շարունակվում են։ Այս ամենը դեռ միայն սկիզբն է», – ասել է Էրդողանը։

Թուրքիան ներկայումս սեփական արտադրության Togg մակնիշի էլեկտրական մեքենաներ է թողարկում, որոնց արտադրությունը ևս նախատեսվում է ընդլայնել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«AZAL»-ի մարդատար ինքնաթիռներն ակտիվ թռիչքներ են իրականացնում դեպի Թուրքիա |hetq.am|

S-400-ներ ձեռք բերելու դեպքում Թուրքիային «լուրջ հետևանքներ» են սպասվում․Չարլզ Սամերս

Եվրախորհրդարանը կառաջարկի դադարեցնել Թուրքիայի «Akkuyu» ատոմակայանի շինարարությունը |24 news.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.