ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին. կան տուժածներ․ ՆԳՆ ՓԾ

Հուլիսի 27-ին, ժամը 21:40-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Երևան ավտոճանապարհին՝ Սառնաղբյուր գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ փրկարար ծառայությունից․

«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 96-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» և «Hyundai» մակնիշների ավտոմեքենաները, «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորներ Տ. Հ.-ն (ծնված 1973 թ.), Գ. Ղ.-ն (ծնված 1983 թ.), Մ. Կ.-ն (ծնված 1986 թ.), «Hyundai» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորներ Ա. Բ.-ն (ծնված 2003 թ.), Ս. Ս.-ն (ծնված 2005 թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, դադարեցրել վառելիքի արտահոսքը և տուժածներին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային», – նշված է հայտարարությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Հայաստանում կրկին երկրաշարժ է գրանցվել․ ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ

Գորիս-Երևան և Սիսիան-Գորիս ավտոճանապարհները դժվարանցանելի են

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.