Բաքուն բողոք է հղել ՄՕԿ՝ կապված Հայաստանի մասին ֆրանսիացի հաղորդավարի խոսքերի հետ |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի երիտասարդության ու սպորտի նախարարությունը և ազգային օլիմպիական կոմիտեն բողոք են հղել Միջազգային օլիմպիական կոմիտեին։

Սրա պատճառը France-2 հեռուստաալիքի հաղորդավարի խոսքերն էին Փարիզում Օլիմպիական խաղերի բացման արարողության ուղիղ հեռարձակման ժամանակ։

Ադրբեջանական լրատվամիջոցները նշում են, որ Օլիմպիական խաղերի բացման արարողությանը մասնակից թիմերի շքերթում երբ Սենայով անցել են հայ մարզիկները, France-2-ի հաղորդավարն ասել է. – «Հայերն, իհարկե, մեր բարեկամներն են, և Հայաստանը պատմականորեն ֆրանսիացիների սրտին մոտիկ երկիր է։

Անցած տարին սգո տարի էր Հայաստանի համար, որը հանգեցրեց Ղարաբաղի կորստին, այն անցավ ադրբեջական բանակի ձեռքը»:

Բաքուն ՄՕԿ-ին հորդորել է վճռական դիրքորոշում ընդունել Օլիմպիական խաղերում սպորտի քաղաքականացման դեմ և հրապարակային հայտարարություն անել։

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

‘That issue requires consensus decision’ – Armenia MFA on discussions of granting Azerbaijan observer status in EAEU |armenpress.am|

Մոսկվայում Ադրբեջանի մեջլիսի խոսնակի ակումբում թմրանյութ են վաճառել |panarmenian.net|

Ադրբեջանական բանակը լայնամասշտաբ զորավարժություններ է անցկացնում |news.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.