Թուրքիայում արգելափակվել է Instagram-ի հասանելիությունը |tert.am|

tert.am: Թուրքիայի տեղեկատվական տեխնոլոգիաների և հաղորդակցության վարչության կայքը հայտնել է, որ այսօր առավոտյան արգելափակվել է Instagram սոցկայքի հասանելիությունը։ Այս մասիին գրում է yenisafak.com-ը:

Որոշման կայացումից հետո Instagram ցանց մուտք գործելն անհնար է դարձել երկրի բոլոր բնակիչների համար։ Օգտատերերը փորձում են մուտք գործել Instagram VPN-ի և այլ այլընտրանքային մեթոդների միջոցով։

Թուրքիայի նախագահի աշխատակազմին առընթեր Հաղորդակցության գրասենյակի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը հուլիսի 31-ին քննադատել էր սոցցանցին՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ղեկավար Իսմայիլ Հանիեի մահվան կապակցությամբ օգտատերերի ցավակցական հաղորդագրությունների հրապարակումներին «ակտիվորեն խոչընդոտելու» համար։

Ալթունը սոցցանցի գործողություններն որակել էր «գրաքննության դրսևորում» և խոստացել էր պաշտպանել խոսքի ազատությունը՝ քայլեր ձեռնարկելով հարթակների դեմ, որոնք բազմիցս ապացուցել են, որ դրանք ծառայում են «անարդարության գլոբալ շահագործող համակարգին»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«AZAL»-ի մարդատար ինքնաթիռներն ակտիվ թռիչքներ են իրականացնում դեպի Թուրքիա |hetq.am|

S-400-ներ ձեռք բերելու դեպքում Թուրքիային «լուրջ հետևանքներ» են սպասվում․Չարլզ Սամերս

Եվրախորհրդարանը կառաջարկի դադարեցնել Թուրքիայի «Akkuyu» ատոմակայանի շինարարությունը |24 news.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.