Ժամանակավոր կացարանի և կոմունալ ծառայությունների համար աջակցության վճարման ժամկետների վերաբերյալ ԼՂ մի շարք հայրենակիցների ստացած հաղորդագրությունը կեղծ է. ԱՍՀՆ

Երեկվանից ԼՂ մի շարք հայրենակիցներ իրենց էլեկտրոնային հասցեներին ստանում են հաղորդագրություններ՝ «ժամանակավոր կացարանում բնակվելու և կոմունալ ծառայությունների համար նախատեսված աջակցության վճարման ժամկետների վերաբերյալ»։

ԱՍՀՆ-ից տեղեկացնում են, որ նշված հաղորդագրությունը ԿԵՂԾ է․ այն չի ուղարկվում ԱՍՀ նախարարության կամ ենթակա մարմինների կողմից։

«Կրկին հորդորում ենք սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում զերծ մնալ ձեր անձնական տվյալները (այդ թվում՝ անուն-ազգանուն, ՀԾՀ, անձնագրի սերիա, հեռախոսահամար, բանկային քարտի տվյալ) որևէ այլ՝ ոչ պաշտոնական հարթակներում լրացնելուց կամ որևէ մեկին փոխանցելուց։

ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ ԵՆՔ

Ձեր անձնական տվյալը կարող է հայտնվել որևէ խարդախության կամ կիբեռհանցագործության թիրախում, և այդ իրավիճակներում ԱՍՀ նախարարությունը պատասխանատու չէ ձեր կողմից լրացված տվյալների հետագա օգտագործման համար։

Խնդրում ենք ձեր աջակցության վճարման մասին տեղեկատվություն ստանալու համար օգտվել բացառապես պաշտոնական հարթակներից՝ մուտք գործելով հետևյալ հղմամբ՝ https://rent.socservice.am/verify/»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Նաիրա Մկրտչյանը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը դիմել է դատախազություն

Խստորեն դատապարտում եմ «Իմ մարմինն անձնական է» գրքի շնորհանդեսի խափանման փորձը․ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.