Պոլսո հայոց պատրիարքը այցելել է Թուրքիայում հարձակման ենթարկված հայ համայնքի ներկայացուցիչ Կարո Գաբրիելյանին

Պոլսո հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը այցելել է Թուրքիայի Քընալը կղզու շուկայում հարձակման ենթարկված հայ համայնքի հայտնի ներկայացուցիչ Կարո Գաբրիելյանին։ Այս մասին տեղեկանում ենք պատրիարքության Ֆեյսբուքի էջից․

«Պատրիարք Հայրը յայտնեց, որ նման արարք մը ցաւ պատճառած էր բոլոր լսողներուն մօտ։ Ինք եւս կը ցաւակցէր և փափաքած էր անձամբ այցելել Գաբրիէլեանը իր բնակարանին մէջ։

Զրոյցի տևողութեան ընթացքին Գաբրիէլեան ընտանիքի անդամները մանրամասնութիւններ փոխանցեցին յուզիչ դէպքին մասին։

Կարօ Գաբրիէլեան վիրաւորուած է քիթէն ու ձեռքէն։ Ոստիկանութիւնը հետաքննութիւն բացած է դէպքի առնչութեամբ։

Անոնք ըսին, որ տեղական ու համայնքային զանազան շրջանակներ կը պախարակեն դէպքը, բան մը որ մխիթարական երևոյթ էր իրենց համար։

Պատրիարք Հայրը այցելութեան աւարտին արագ ապաքինում մաղթեց Կարօ Գաբրիէլեանին, բժշկութեան աղօթք արտասանեց եւ յայտնեց, որ Պատրիարքական Աթոռն ալ կը զօրակցի Գաբրիէլեան ընտանիքին։»,- ասված է գրառման մեջ:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«AZAL»-ի մարդատար ինքնաթիռներն ակտիվ թռիչքներ են իրականացնում դեպի Թուրքիա |hetq.am|

S-400-ներ ձեռք բերելու դեպքում Թուրքիային «լուրջ հետևանքներ» են սպասվում․Չարլզ Սամերս

Եվրախորհրդարանը կառաջարկի դադարեցնել Թուրքիայի «Akkuyu» ատոմակայանի շինարարությունը |24 news.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.