Վրաստանը մտադիր է ադրբեջանցի լրագրողին արտահանձնել Բաքվին |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանցի լրագրող Աֆղան Սադիգովին ձերբակալել են Թբիլիսիում՝ հայրենիք արտահանձնելու նպատակով, հայտնում է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը։ Գերատեսչությունը հայտարարել է, որ 2024 թվականից Սադիգովը հետախուզվում էր սպառնալիքների և շորթման համար։

Աֆղան Սադիգովը azel.tv լրատվական կայքի խմբագիրն է։ Կինը նրա կալանավորումն անօրինական է համարում՝ պնդելով, որ նա հետախուզման մեջ չի եղել, և կալանքը Ադրբեջանի կառավարության հրամանն է։

Հուլիսի 18-ին Սադիգովը հայտնել էր, որ իրեն թույլ չեն տվել Թբիլիսիի օդանավակայանից թռչել Թուրքիա։ Նրա խոսքով՝ իրավապահներն ասել են, որ իր անձնագրի հետ կապված «ինչ-որ խնդիր կա», և «նա կարող է միայն վերադառնալ Բաքու»։

Սադիգովների ընտանիքը պնդում է, որ իրենք հեռացել են Ադրբեջանից՝ վախենալով հաշվեհարդարից։ Զույգը 2023 թվականից երկու երեխաների հետ բնակվում է Թբիլիսիում։

Լրագրողը 2016 թվականից ի վեր մի քանի անգամ ձերբակալվել է Բաքվում և ավելի քան մեկ տարի բանտում անցկացրել իր ռեպորտաժների համար։ 2020 թվականին, այն բանից հետո, երբ Սադիկովը դատապարտվեց 7 տարվա ազատազրկման, Լրագրողների պաշտպանության կոմիտեն պահանջեց նրան ազատ արձակել, իսկ առաջադրված մեղադրանքներն անվանեց «հորինված»։ 2 տարի անց նրան ներում շնորհվեց։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

‘That issue requires consensus decision’ – Armenia MFA on discussions of granting Azerbaijan observer status in EAEU |armenpress.am|

Մոսկվայում Ադրբեջանի մեջլիսի խոսնակի ակումբում թմրանյութ են վաճառել |panarmenian.net|

Ադրբեջանական բանակը լայնամասշտաբ զորավարժություններ է անցկացնում |news.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.