ԱՍՀ նախարարը ծանոթացել է Գեղակերտում և Ակնաշենում գտնվող համայնքային փոքր տների շինաշխատանքների ընթացքին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այցելել է Արմավիրի մարզի Գեղակերտ և Ակնաշեն համայնքներում գտնվող համայնքային փոքր տներ՝ իրականացվող վերանորոգման աշխատանքներին ծանոթանալու նպատակով։

ԱՍՀ նախարարությունից տեղեկացնում են, որ նախարարն Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանի, Խոյ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանի հետ նախ շրջայց է կատարել Գեղակերտի համայնքային փոքր տան տարածքում, ծանոթացել իրականացված վերանորոգման աշխատանքներին, ապա այցելել Ակնաշենում գտնվող փոքր տուն։ 

Նախարար Մկրտչյանը հույս է հայտնել, որ կենտրոնների շենքային նոր պայմանները հնարավորություն կտան հաշմանդամություն ունեցող անձանց համար ապահովել ընտանեկանին մոտ միջավայր և նպաստել նրանց մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը։

Հիշեցնենք, որ համայնքային փոքր խմբային տներում նախատեսվում է շուրջօրյա խնամքի ծառայություներ տրամադրել հաշմանդամություն ունեցող, այդ թվում՝ մտավոր և հոգեկան առողջության խնդիրներ ունեցող 18 տարին լրացած անձանց։ Կացարանով ապահովումից զատ՝ ծրագիրը նպատակ ունի շուրջօրյա խնամքի ու սոցիալական այլ ծառայությունների տրամադրման միջոցով նպաստել նրանց սոցիալական ներառմանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Պռոշյանի կոնյակի գործարան»-ի պայթյունից մահացածներից մեկը մասնաճյուղի տնօրենն է |pastinfo.am|

Վարդանաշեն համայնքի ղեկավարն իր լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ դիմում է ներկայացրել համայնքի ավագանուն․ Արմավիրի մազրպետարան

Գրիբոյեդովի բնակիչները պահանջում են նորոգել գյուղի ճանապարհը․ փակել են Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհը|24news.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.