Արաբկիր շրջանի ղեկավարը տնային կալանքից կտեղափոխվի կալանավայր |azatutyun.am|

azatutyun.am: Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանն այսօր կտեղափոխվի կալանավայր: Վարչական շրջանի ղեկավարին տնային կալանքից կալանավայր տանելու մասով դատախազն է բողոք ներկայացրել վերաքննիչ դատարան, այն այսօր բավարարվել է: Գլխավոր դատախազությունից հաստատեցին այս լուրը:

Ազատյանի, նրա տեղակալի ու թաղապետարանի մի խումբ աշխատակիցների ձերբակալություններից հետո դատարանը մասնակի էր բավարարել նրան կալանավորելու քննիչի միջնորդությունն ու 30 միլիոն դրամ գրավի դիմաց թաղապետ Ազատյանի նկատմամբ խափանման միջոց ընտրել տնային երկամսյա կալանքը:

Գործի մանրամասները պաշտոնապես չեն հրապարակվում: Այս գործով կալանավայրում գտնվող «Փինք Բերրի» պաղպաղակի արտադրության համասեփականատեր 30-ամյա Լևոն Սաֆարյանի փաստաբան Անդրանիկ Սարգսյանն ավելի վաղ «Ազատությանը» փոխանցել էր, որ իրավապահները մեղադրում են իր պաշտպանյալին, թե նա միջնորդել է, որ թաղապետ Արամ Ազատյանը կաշառք ստանա: Փաստաբանի պնդմամբ՝ հիմնավոր ապացույցներ մինչև այս պահը չեն ներկայացվել, իր վստահորդն էլ չի ընդունում առաջադրված մեղադրանքը:

Մեղադրանքը չի ընդունում նաև Արամ Ազատյանը, որը երկամսյա կալանքի վերջին ամիսը կալանավայրում կանցկացնի:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

««Նոր Զովք»-ի դեմ իրականացվում է համակարգված արշավ». ընկերության հայտարարությունը

Կոռուպցիայի համար 1 տարում 470 պաշտոնյա է հետապնդվել

Օպերայում ոստիկանի նկատմամբ բռնության դեպքով քրեական գործ է հարուցվել

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.