ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է երիտասարդ սպաների և սփյուռքահայերի

Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ օգոստոսի 12-ին ՊՆ վարչական համալիրում Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հյուրընկալել է ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտների, քաղաքացիական բուհերի ուսանողների, մի շարք երիտասարդ սպաների և սփյուռքահայ երիտասարդների։

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ ողջունելով և շնորհավորելով երիտասարդներին՝ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կարևորել է երիտասարդության դերը և բնականոն ու սահուն սերնդափոխության անհրաժեշտությունը պետության կայուն զարգացման, առաջընթացի, այդ թվում նաև ԶՈՒ զարգացման տեսլականը կյանքի կոչելու գործում։ 

ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարն անդրադարձել է ԶՈՒ-ում սկիզբ առած արմատական բարեփոխումներին, վերջին տարիներին կատարված լայնածավալ աշխատանքներին, այդ թվում՝ ինժեներական աշխատանքներին, բնակարանային ապահովման ծրագրին, ինչպես նաև ներդրված մի շարք հեռանկարային ծրագրերի, որոնց նպատակն է որակական նոր, ամուր հիմքեր ստեղծել պրոֆեսիոնալ բանակ ունենալու համար՝ զինված ուժերը համալրելով երիտասարդ, պատրաստված ու բանիմաց մասնագետներով։ Այս համատեքստում Սուրեն Պապիկյանը խոսել է «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասին, որը լայն հնարավորություններ է ընձեռում երիտասարդներին՝ ժամկետային ծառայությունը սոցիալական արտոնությունների շոշափելի փաթեթով և բարձր աշխատավարձով փոխարինելու հնգամյա պայմանագրային ծառայությամբ։ 

Որպես սոցիալական կարևոր բաղադրիչ՝ անդրադարձ է կատարվել նաև սպաների ատեստավորման շարունակական գործընթացին։ Սուրեն Պապիկյանն իր խոսքում կարևորել է նաև ռազմական կրթության ոլորտում արդեն իսկ սկիզբ առած և ընթացիկ բարեփոխումները, ռազմատեխնիկական համագործակցության դիվերսիֆիկացված ծրագրերի կյանքի կոչումը, ՀՀ բանակում կանանց դերակատարության բարձրացմանն ուղղված ծրագրերի իրականացումը, կրթության որակի կտրուկ բարձրացումը: Այս ամենի վերջնարդյունքը մեկն է՝ ունենալ մարտունակ և ժամանակակից մարտահրավերներին պատրաստ զինված ուժեր՝ ունակ բարձր մակարդակով կատարելու առաջադրված խնդիրները։

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պատասխանել է նաև երիտասարդներին հետաքրքրող հարցերին, լսել նրանց առաջարկներն ու դիտարկումները՝ վստահեցնելով, որ բոլոր խնդիրները ղեկավարության ամենօրյա ուշադրության կենտրոնում են, ու արվում է առավելագույնը՝ դրանք լուծելու և սպայի պատվաբեր մասնագիտությունն առավել գրավիչ դարձնելու համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

“Citizen’s Decision” party is against the new draft of the Ministry of Defense

An Azerbaijani soldier was found in the border zone of Gegharkunik, Ministry of Defense

Հրետանային զորամասերից մեկում անցկացվել է գործնական պարապմունք

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.