Երևանը սեյսմիկ վտանգի քարտեզում 9 բալանոց գոտում է, շենքերի 45 տոկոսը բարձր խոցելիություն ունի. Սոս Մարգարյան |panorama.am|

panorama.am: «Երևանը սեյսմիկ վտանգի քարտեզի վրա համարվում է  9 բալանոց գոտում»,- ասուլիսին ասաց ՆԳՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Սոս Մարգարյանը։

Նա նշեց, որ խորհրդային միության ժամանակ սեյսմիկ վտանգը Հայաստանի ամբողջ տարածքի համար թերագնահատված էր։

«Եթե այսօր մենք ունենք  8-9-10 բալանոց գոտիներ, սովետական միության քարտեզին ունենք ընդամենը երկու գոտի՝ 7 և 8 բալանոց, հետևաբար կառուցապատումը, բնակֆոնդի մեծ մասը  իրականացվել է 7-8 բալի համար։ Երբ ասում ենք՝ ունենք բարձր սեյսմիկ ռիսկ, շենքերը խոցելի են, պատճառը հենց դա է, որ շենքերը կառուցված են ավելի ցածր սեյսմիկ վտանգի մակարդակի համար, քան պետք է։

Եթե մենք ունենանք 9 բալանոց երկրաշարժ, կունենանք հետևանքներ. շենքերի մոտավորապես 45 տոկոսը բարձր խոցելիության գոտում են»,- ասաց Սոս Մարգարյանը։

Նա հայտնեց, որ Երևանի համար ունեն  2 խզվածք, մեկը գտնվում է Երևանի հյուսիսարևմտյան մասում և Գառնիի խզվածքը, որ շատ մոտ է գտնվում. «Դրանց տարբերությունը իրենց պոտենցիալի մեջ է։ Երևանի խզվածքի պոտենցիալը համեմատաբար շատ ավելի փոքր է, քան Գառնիի խզվածքինը»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Արաբկիր» բժշկական կենտրոնում արձանագրվել է 4-ամյա աղջկա մահվան դեպք |armenpress.am|

ՆԳՆ պատվիրակությունը Իտալիայում ուսումնասիրել է զանգվածային միջոցառումների ժամանակ հասարակական կարգի պահպանման ծառայությունների կառավարման փորձը

Հայաստանում ոստիկանը և փրկարարը պետք է դառնան ամենավստահելի մարդիկ. Սևանա լճում գործարկվեց Ջրային պարեկային ծառայությունը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.