Արթիկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տարհանել են 20 բնակչի

Օգոստոսի 16-ին, ժամը 02։49-ին հրդեհ է բռնկվել Արթիկի Շինարարների փողոցի շենքերից մեկի 4-րդ հարկի բնակարաններից մեկի հյուրասենյակում։  Այս մասին հաղորդում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:25-ին, մարվել՝ 04:02-ին: Այրվել են մեկական մահճակալ և բազմոց, ջերմահարվել է հյուրասենյակի գույքը՝ մասամբ:

Փրկարարները հյուրասենյակի մուտքի մոտ հայտնաբերել են սեփականատեր Լ․Ս․-ին (ծնված 1950 թ.), տեղում ցուցաբերել համապատասխան օգնություն և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները շենքի 4-րդ մուտքից տարհանել են 20 բնակչի:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Հայաստանում կրկին երկրաշարժ է գրանցվել․ ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ

Գորիս-Երևան և Սիսիան-Գորիս ավտոճանապարհները դժվարանցանելի են

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.