Երևանում կանցկացվի Եվրասիական տնտեսական համաժողով |armenpress.am|

armenpress.am: Երևանում սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը կանցկացվի Եվրասիական տնտեսական համաժողովը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԲԵԼՏԱ գործակալությունը՝ հղում կատարելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությանը։

Նշվում է, որ համաժողովը նվիրված է լինելու Եվրասիական տնտեսական միության տասնամյա գործունեության արդյունքներին, զարգացման հեռանկարներին ու առաջնահերթություններին։

«Համաժողովի նպատակն է բարելավել համագործակցության կապերը Եվրասիական տարածքում: Նախատեսվում է, որ դրան կմասնակցեն խոշոր, միջին և փոքր բիզնեսի ղեկավարներ, Միության երկրների պետական ​​մարմինների, ինչպես նաև՝ երրորդ երկրների ղեկավարներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք հետաքրքրված են ԵԱՏՄ-ի հետ փոխգործակցությունը զարգացնելու հարցում», –  նշել են մամուլի ծառայությունից։

Բացի այդ, նաև հաղորդվում է, որ համաժողովի ծրագիրը ներառում է ավելի քան 30 միջոցառում, այդ թվում՝ ԵԱՏՄ կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ լիագումար նիստ՝ «Թվայնացումը ժամանակակից իրողություններում՝ չորս ազատությունների ապահովման հրամայական» խորագրով։

Աղբյուրի փոխանցմամբ՝ քննարկումների ընթացքում անդամ երկրների և երրորդ երկրների փորձագետները կքննարկեն միության ռազմավարական զարգացման նոր ուղղությունները։

Եվրասիական տնտեսական համաժողովը տնտեսական ոլորտում միության ամենամյա բիզնես միջոցառումն է։ Այն անցկացվում է հերթականությամբ միության մարմինները նախագահող ԵԱՏՄ երկրներից մեկում։ 2024 թվականին ԵԱՏՄ մարմիններում նախագահում է Հայաստանը։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Ռոսսելխոզնադզորը» չեղարկել է ԵԱՏՄ-ից տավարի մսի ներմուծման սահմանափակումները |tert.am|

Հնդկաստանը հետաքրքրված է մոտ ապագայում ԵԱՏՄ հետ համաձայնագիր կնքելու հարցում

Փաշինյանը հույս է հայտնել 2019-ին կարգավորել ՌԴ-ից մատակարարվող գազի գնի հարցը |armenpress.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.