Թուրքիայում մոլեգնում են անտառային հրդեհները |1lurer.am|

1lurer.am: Թուրքիայի Իզմիր և Մանիսա նահանգներում անտառային հրդեհներ են սկսվել։ Տեղական լրատվամիջոցների տվյալով՝ կրակի տարածումը կանխելու համար գործի են դրվել մեծ քանակությամբ հատուկ տեխնիկա և ուղղաթիռներ:

Իզմիրի նահանգապետ Սուլեյման Էլբանը հայտնել է, որ մի քանի բնակավայրից մարդկանց ամբողջությամբ տարհանել են: Նրա խոսքով՝ տեղի բնակչության շրջանում զոհեր չկան։

Ըստ տեղեկությունների՝ քամու արագությունը հասնում է մինչև 80 կմ/ժ-ի և թույլ չի տալիս մեղմացնել կրակը:

Բոլուի, Մանիսայի և Չանաքկալեի շրջաններում նույնպես մոլեգնում են անտառային հրդեհներ: Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարար Իբրահիմ Յուրմալին հայտարարել է, որ Չանաքկալեի ավաններից մեկում բռնկված հրդեհների ժամանակ 700 հեկտար անտառային տարածքը դարձել է օգտագործման համար ոչ պիտանի:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«AZAL»-ի մարդատար ինքնաթիռներն ակտիվ թռիչքներ են իրականացնում դեպի Թուրքիա |hetq.am|

S-400-ներ ձեռք բերելու դեպքում Թուրքիային «լուրջ հետևանքներ» են սպասվում․Չարլզ Սամերս

Եվրախորհրդարանը կառաջարկի դադարեցնել Թուրքիայի «Akkuyu» ատոմակայանի շինարարությունը |24 news.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.