Հրդեհ Երևանի Բագրատունյաց փողոցի ավտոտեխսպասարկման կետում․ ՆԳՆ ՓԾ

Օգոստոսի 17-ին, ժամը 06։45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցում գտնվող ավտոտնակից հրդեհ է նկատվում։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից․

«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Բագրատունյաց փողոցում գտնվող ավտոտեխսպասարկման կետում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։09-ին, մարվել՝ 07։33-ին։ Այրվել են մեկ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենա՝ մասամբ, երկու «Toyota» մակնիշի ավտոմեքենա՝ ամբողջությամբ», – նշված է փրկարար ծառայության հայտարարությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Հայաստանում կրկին երկրաշարժ է գրանցվել․ ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ

Գորիս-Երևան և Սիսիան-Գորիս ավտոճանապարհները դժվարանցանելի են

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.