Ծեծկռտուք՝ Թուրքիայի խորհրդարանում |azatutyun.am|

azatutyun.am: Տասնյակ պատգամավորներ երեկ թուրքական խորհրդարանում ծեծկռտուք են հրահրել ընդդիմադիր պատգամավոր Քան Աթալայի մանդատի վերականգման շուրջ վեճի ֆոնին, միջադեպը նկարագրում է The Guardian-ը։

«Զարմանալի չէ, որ դուք Աթալային ահաբեկիչ եք համարում։ Բոլոր քաղաքացիները պետք է իմանան, որ այս երկրի ամենամեծ ահաբեկիչները նրանք ենք, ովքեր նստում են այդ աթոռներին», – ամբիոնից հայտարարել է Աթալայի կուսակից Ահմեթ Սիքը՝ մատնացույց անելով իշխող մեծամասնությանը։

Այս հայտարարությունից հետո նախագահ Էրդողանի գլխավորած իշխող մեծամասնության ներկայացուցիչ Ալփայ Օզալանը մոտեցել է ամբիոնին և գետնին տապալել Սիքին, որին այնուհետև սկսել են ծեծել մի խումբ իշխանական պատգամավորներ։

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ ծեծկռտուքը շարունակվել է մոտ կես ժամ, որի ընթացքում որոշ պատգամավորներ վնասվածքներ են ստացել, գետնին արյան հետքեր են նկատվել։ Ծեծկռտուքից հետո պատգամավորները վերադարձել են քվեարկության և մերժել բանտարկված Աթալայի մանդատի վերականգնման առաջարկը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«AZAL»-ի մարդատար ինքնաթիռներն ակտիվ թռիչքներ են իրականացնում դեպի Թուրքիա |hetq.am|

S-400-ներ ձեռք բերելու դեպքում Թուրքիային «լուրջ հետևանքներ» են սպասվում․Չարլզ Սամերս

Եվրախորհրդարանը կառաջարկի դադարեցնել Թուրքիայի «Akkuyu» ատոմակայանի շինարարությունը |24 news.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.