ՃՏՊ Գետափ-Մարտունի ավտոճանապարհին․ տուժածներ չկան․ ՆԳՆ ՓԾ

Օգոստոսի 17-ին, ժամը 21։46-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենյաց լեռնանցքում տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածներ չկան։ Այս մասին հայտնում ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից․

«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 28-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն․ Զ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 20 մ) և շրջվել մոտակա ձորակը. տուժածներ չկան։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ուղղել այն, դուրս բերել ձորակից և  տեղափոխել ավտոքարշակի վրա», – նշված է փրկարար ծառայության հայտարարությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Հայաստանում կրկին երկրաշարժ է գրանցվել․ ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ

Գորիս-Երևան և Սիսիան-Գորիս ավտոճանապարհները դժվարանցանելի են

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.