Բախվել է չորս ավտոմեքենա Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին. կա զոհ

Օգոստոսի 18-ին, ժամը 13։31-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի մոտ 4-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է չորս ավտոմեքենա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Nissan» (վարորդ՝ Ս. Հ., ծնված 1958 թ․), երկու «Mitsubishi» և «Vaz» (վարորդ՝ Ռ. Չ., ծնված 1947 թ.) մակնիշների ավտոմեքենաները. «Vaz» մակնիշի ավտոմեքենայի վարորդը մահացել է։

Փրկարարները հոսանքազրկել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան, փակել երկու «Mitsubishi» և «Vaz» մակնիշների ավտոմեքենաների գազի բալոնների փականները, Ռ. Չ.-ի դին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Հայաստանում կրկին երկրաշարժ է գրանցվել․ ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ

Գորիս-Երևան և Սիսիան-Գորիս ավտոճանապարհները դժվարանցանելի են

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.