2024թ. առաջին կիսամյակի ընթացքում քննված կոռուպցիոն բնույթի քրեական վարույթներով վերականգնվել է 2023թ. նույն ժամանակահատվածի համեմատ 4 անգամ ավելի վնաս. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեն ամփոփել է 2024թ. առաջին կիսամյակում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ ՀՀ ՔԿ ստորաբաժանումներում կատարված նախաքննության արդյունքները։ Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից։

«Հիշեցնենք, որ չնայած կոռուպցիոն հանցագործությունները, քննչական ենթակայության կարգով, քննվում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում, սակայն բազմաթիվ դեպքերով ՀՀ քննչական կոմիտեն շարունակում է քննել նմանատիպ վարույթներ:

Ըստ այդմ՝ նշված ժամանակահատվածում Կոմիտեի վարույթում քննվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ 1.003 քրեական վարույթ, որը  46-ով կամ 4,3%-ով քիչ է 2023թ. առաջին կիսամյակի համեմատ։  

Նշված 1.003 քրեական վարույթից 32-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ և 60 անձի վերաբերյալ ուղարկվել դատարան, 132-ը կարճվել  է, որից 104-ը՝  ռեաբիլիտացնող, իսկ 28-ը՝ ոչ ռեաբիլիտացնող հիմքերով։ 90 վարույթով ավարտվել են վարութային գործողությունները, 112-ն ուղարկվել  է  այլ մարմին, 37 վարույթ միացվել է, իսկ 600 վարույթ փոխանցվել է 2024թ. 2-րդ կիսամյակ:

Քննվող վարույթները վերաբերել են մասնավորապես՝

  • պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող, այդ թվում՝ մասնավորեցման ոչ ենթակա  գույքը հանցավոր տարբեր սխեմաներով վարձակալության տալուն կամ օտարելուն, հողամասերի ինքնակամ զավթմանը,
  • ուսումնական, բժշկական, համայնքային կամ պետական հաստատություններում աշխատակիցներին անաշխատ եկամուտներ հատկացնելու,  կամ չկատարված ծախսերի, պետական պատվերի շրջանակներում չմատուցված ծառայությունների պայմաններում հավելագրումների եղանակով միջոցներ հափշտակելուն,
  • առանձին հիմնարկներում ծառայությունների մատուցման գնման պայմանագրերով նախատեսված աշխատանքները չկատարված կամ թերի կատարված լինելու պայմաններում ամբողջ գումարմները փոխանցելով վատնում կատարելուն,
  • ծառայության ձեռք բերման մրցույթների ընթացքում մրցույթի մասնակիցների միջև արհեստականորեն, պաշտոնական դիրքի չարաշահմամբ, անհավասար պայմաններ ստեղծելուն,
  • առանձին համայնքներում քաղաքացիներից հավաքագրվող վարձավճարները, պաշտոնեական անփութության արդյունքում չմուտքագրելուն և հափշտակությանը,
  • ուսումնական, պետական, համայնքային հաստատություններում պաշտոնեական դիրքի չարաշահմամբ հափշտակություններ, պաշտոնեական կեղծիքներ և փաստաթղթերի կեղծիքներ կատարելուն,
  • պետական ոլորտային աջակցության ծրագրերի շրջանակներում չարաշահումներին,
  • փողերի լվացմանը և այլն։


Կոռուպցիոն բնույթի հանցագործություններով իրականացված մինչդատական վարույթի ընթացքում 
ավարտված քրեական վարույթներով պարզված՝ պատճառված գույքային վնասը, նախնական հաշվարկներով, կազմել է 7.446.326.000 ՀՀ դրամ, որից նախաքննության ընթացքում վերականգնվել է 675.420.000 ՀՀ դրամը։ Վերականգնվածից 657.630.000 ՀՀ դրամը եղել է պետությանը պատճառված վնասը, 9.798.000 դրամը՝ համայնքներին, 4.000.000 ՀՀ դրամը՝ իրավաբանական, իսկ 3.992.000 ՀՀ դրամը՝ ֆիզիկական անձանց պատճառված վնասը։

Ընդ որում՝ 2024թ. առաջին կիսամյակում կոռուպցիոն հանցագործություններով վնասի վերականգնման ցուցանիշը ավելի քան 4 անգամ գերազանցում է 2023թ. նույն ժամանակահատվածի արդյունքները՝ (156.126.000 ՀՀ դրամ)։

Քրեական վարույթներով ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ պատճառված վնասի մնացած մասի վերականգնումը ևս ապահովելու ուղղությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

‹‹Ախթալա ԼՀԿ» ՓԲ ընկերության պոչանքները լցվում են Դեբեդ գետը. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Խոշոր չափի յուրացում կատարելու կասկածանքով ձերբակալվել է «Հայանտառ»-ի Հրազդանի մասնաճյուղի տնօրենը

Զինծառայողը մահացել է ձորը սայթաքելու հետևանքով

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.