Մոսկվայի ուղղությամբ ԱԹՍ-ներով հարձակումը հետ է մղվել. ՌԴ ՊՆ |1lurer.am|

1lurer.am: Երեքշաբթի լույս չորեքշաբթի գիշերը անօդաչու սարքերով և հրթիռներով հարձակումներ են գրանցվել Ռուսաստանի առնվազն հինգ շրջանում։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Մոսկվայի, Բրյանսկի, Բելգորոդի, Կալուգայի և Կուրսկի մարզերում չեզոքացվել է 45 անօդաչու թռչող սարք։

Ավելի վաղ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը Telegram-ում գրել էր, որ ռուսական հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են «Մոսկվա թռչող տասը անօդաչու սարք»:

«Թշնամու անօդաչու թռչող սարքերից Մոսկվայի համար ստեղծված էշելոնային պաշտպանությունը հնարավորություն տվեց հաջողությամբ հետ մղել բոլոր հարձակումները»,- ասել է Սոբյանինը և ընդգծել, որ գիշերային հարձակումը «բոլոր ժամանակների» ամենախոշորներից մեկն էր։

Նախնական տվյալներով՝ ավերածություններ կամ զոհեր չկան։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Moscow hopes that a Russia-Azerbaijan-Iran meeting will take place soon – Zakharova

ՌԴ ԱԳՆ-ը հայկական արմատներով ռուսաստանցիներին նախազգուշացրել է Ադրբեջան մեկնելու վտանգների մասին |news.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.