52-ամյա տղամարդու նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ 15-ամյա պատանուն դանակով կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածք հասցնելու համար․ ՔԿ

2024 թվականի օգոստոսի 18-ին հաղորդում էր ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 15:20-ի սահմաններում, որովայնի և գլխի շրջանում կտրած-ծակած վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել անչափահաս՝ 15-ամյա պատանի: Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից։ 

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 6-րդ կետերով, նախաձեռնվել է քրեական վարույթ։

Դեպքի վայրի՝ Բաղրամյան փողոցի շենքերից մեկի դիմային հատվածում, կատարվել է զննություն, որտեղ գտնվող զրուցարանի նստատեղի վրա հայտնաբերվել են արնանման հետքեր։ Հարցաքննվել են դեպքի պահին տվյալ հատվածում գտնվող մի խումբ ականատեսներ, պատանու մարմնական վնասվածքների բնույթը, ստացման մեխանիզմը պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Կատարված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում տվյալներ են ստացվել այն մասին, որ նշված օրը՝ ժամը 15:20-ի սահմաններում, Երևան քաղաքի Սունդուկյան փողոցի 52-ամյա բնակիչը, նախկինում իր որդու և վերջինիս հասակակից 15-ամյա պատանու հետ կապված կենցաղային հարցի շուրջ զրուցելու նպատակով, մոտեցել է շենքի բակում հասակակիցների հետ գտնվող 15-ամյա պատանուն, առանձին զրույցի կանչել նրան։ Դրա ընթացքում, ի պատասխան իր հասցեին տղամարդու կողմից հնչեցված հայհոյանքների, պատանին հարվածել է 52-ամյա տղամարդուն, որի հետևանքով վերջինս վայր է ընկել: Նրանց միջև քաշքշուկ և վիճաբանություն է սկսվել, որի ընթացքում տղամարդն իր մոտ գտնվող դանակով հարվածել է պատանու ձախ քունքային և ձախ ենթակողային շրջաններին՝ պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր մարմնական վնասվածք:

Տղամարդու նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 6-րդ կետերով (զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ անչափահասի առողջությանը ծանր վնաս հասցնելը):

Վերջինիս ձերբակալելու որոշում է կայացվել, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը։

Նախաքննությունը շարունակվում է:

ԾանուցումՀանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

‹‹Ախթալա ԼՀԿ» ՓԲ ընկերության պոչանքները լցվում են Դեբեդ գետը. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Խոշոր չափի յուրացում կատարելու կասկածանքով ձերբակալվել է «Հայանտառ»-ի Հրազդանի մասնաճյուղի տնօրենը

Զինծառայողը մահացել է ձորը սայթաքելու հետևանքով

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.