ՃՏՊ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներ

Օգոստոսի 21-ին, ժամը 16:53-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ձորագետ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան կամրջից ընկել է գետը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 27-րդ կմ-ին, «VAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Մ․, ծնված 1952 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել կամրջի արգելապատնեշին և ընկել Դեբեդ գետի ափամերձ հատվածը։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդը, տուժածներ Ս․ Մ․-ն և Է․ Ս․-ն ավտոմեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և տուժածներին մոտեցրել  շտապօգնության ավտոմեքենային, վերջիններս հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Հայաստանում կրկին երկրաշարժ է գրանցվել․ ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ

Գորիս-Երևան և Սիսիան-Գորիս ավտոճանապարհները դժվարանցանելի են

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.