Երեւանի 17-րդ թաղամասը եւ «Հայֆիլմ»-ի տարածքը փոխանցվեցին «Ակադեմիական քաղաք» հիմնադրամին՝ հանրային գերակա շահ ճանաչելու հիմքով |aravot.am|

aravot.am: Կառավարությունն այսօրվա նիստում, չզեկուցվող հարցերի թվում, հաստատեց Երևան քաղաքի և Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Սասունիկ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին որոշումը։

Կառավարության հիմնավորման մեջ նշվում է, որ Ակադեմիական քաղաքի ստեղծման նպատակով որպես հիմնական տեղամաս ընտրվել է Երևան քաղաքի 17-րդ թաղամասի տարածքը, որի սահմաններում առկա են ինչպես պետության եւ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասեր, այնպես էլ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց պատկանող հողամասեր։ Որոշման կայացման արդյունքում Երևան քաղաքի և Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Սասունիկ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքներ նախատեսվել է փոխանցել հիմնադրամին։

Մասնավորապես, որոշվեց Երևան քաղաքի 17-րդ թաղամասը եւ Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքը «Ակադեմիական քաղաք» հիմնադրամին փոխանցել նպատակով՝ ըստ անհրաժեշտության համայնքային պատկանելության եւ ոչ պետական պատկանելության այլ տարածքները հանրային գերակա շահ ճանաչելու հիմքով:

Հանրային գերակա շահ են ճանաչվել նաեւ այլ տարածքներ։

Լուսանկարում՝ Հայֆիլմի շենքը

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«15 տարի է՝ գերության մեջ ենք․ կառավարությունը համարժեք չի փոխհատուցում»․ Ֆիրդուսի բնակիչները բողոքի ակցիա են անում |aravot.am|

Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հարցերին

17-ի փոխարեն` 12 նախարարություն. գործադիրն ընդունեց կառավարության կառուցվածքի փոփոխության մասին նախագիծը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.