Ուկրաինայի խոցած ռուսական լաստանավի անձնակազմի 17 անդամ փրկվել է, 1-ի գտնվելու վայրն անհայտ է |1lurer.am|

1lurer.am: Կրասնոդարի երկրամասի իշխանությունը հայտնել է, որ Ռուսաստանի խոշորագույն մարդատար նավահանգիստներից մեկում՝ «Կավկազում», երկաթուղային լաստանավի խորտակումից հետո անձնակազմի 17 անդամ փրկվել է, ևս երկու մարդու որոնումները շարունակվում են։

ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունից էլ տեղեկացրել են, որ անհայտ է անձնակազմի 1 անդամի ճակատագիրը: Ավելի վաղ Կուբանի օպերատիվ շտաբից հայտնել էին, որ Ուկրաինայի զինված ուժերը «Նեպտուն» հրթիռով հարվածել են երկաթուղային լաստանավի, որում վառելիքի պաշարներ են եղել։ Լաստանավը խորտակվել է:

Լաստանավի կործանումից հետո Ղրիմի կամրջի երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Moscow hopes that a Russia-Azerbaijan-Iran meeting will take place soon – Zakharova

ՌԴ ԱԳՆ-ը հայկական արմատներով ռուսաստանցիներին նախազգուշացրել է Ադրբեջան մեկնելու վտանգների մասին |news.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.