Վոլգոգրադի մարզում դատապարտյալները գրավել են խիստ ռեժիմի գաղութը |azatutyun.am|

azatutyun.am: Վոլգոգրադի մարզում դատապարտյալները գրավել են խիստ ռեժիմի ուղղիչ գաղութը, որտեղ կարգապահական հանձնաժողովի նիստ էր ընթանում։ Հաղորդվում է զոհերի մասին։

Իրավապահ մարմիններին մոտ կանգնած տելեգրամյան ալիքները հրապարակում են տեսանյութեր՝ ենթադրաբար կալանավայրում նկարահանված։ Տեսանյութում գաղութը գրաված կալանավորներն իրենց անվանում են «Իսլամական պետության մոջահեդներ»։

Ձայնագրության մեջ երևում են չորս պատանդներ, որոնցից երեքն ըստ ամենայնի՝ մահացած են, հարձակվողները դանակներով են զինված։

Գաղութի գրավման փաստը հաստատել է Դաշնային քրեակատարողական ծառայության տարածքային վարչությունը։ Գերատեսչությունից հայտնել են, որ «միջոցներ են ձեռնարկվում պատանդներին ազատ արձակելու ուղղությամբ, հայտնի չէ, թե քանի հոգի են գերեվարվել»։

Baza հրատարակությունը պնդում է, որ հինգ պատանդների, այդ թվում՝ գաղութի ղեկավար Անդրեյ Դևյատովին, հաջողվել է փախչել։ Նույն աղբյուրի համաձյան Դևյատովը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Moscow hopes that a Russia-Azerbaijan-Iran meeting will take place soon – Zakharova

ՌԴ ԱԳՆ-ը հայկական արմատներով ռուսաստանցիներին նախազգուշացրել է Ադրբեջան մեկնելու վտանգների մասին |news.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.