Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը

Երևանում կասեցվել է «Շամս» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչներն իրականացրել են ստուգում «Շամս» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում  (ք․Երևան, Աճառյան փ․), որի ընթացքում հայտնաբերվել են հետևյալ խախտումները՝

    – սննդի կառույցը ապահովված չի եղել ախտահանման միջոցներով և չորացման հիգիենիկ սարքերով,
    – կառույցը ապահովված չի եղել անձնակազմի համար  հանդերձարանով,
    – սննդի կառույցը ապահովված չի եղել լվացող և ախտահանող նյութերի` սննդամթերքից առանձնացված պահման տարածքներով, 
    – առաստաղը, պատերը, հատակը չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում,
     – դեպի դուրս բացվող պատուհանները չեն ունեցել հեշտությամբ բացվող և մաքրվող միջատապաշտպան ցանցեր,
     – սննդամթերք պարունակող տարածքների աշխատանքային մակերևույթները՝ ներառյալ սարքավորումների մակերևույթները չեն պահվել նորոգ վիճակում, հեշտությամբ չեն մաքրվել ու ախտահանվել և պատրաստված չեն եղել հարթ նյութերից,
    – որոշ սարքավորումներ, գործիքներ, պարագաներ և բեռնարկղեր, որոնք անմիջական շփման մեջ են գտնվել սննդամթերքի հետ`
     • ենթարկված չեն եղել պատշաճ մաքրման ու ախտահանման,
     • կառուցված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից ։

 ՏԵսչական մարմնից հայնում են, որ հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Արաքս» թռչնաֆաբրիկայի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ

Կասեցվել է ավտոտնակից մսեղիքի վաճառքը. ՍԱՏՄ

ՍԱՏՄ-ն վերջին 1 տարում կասեցրել է սննդամթերքի ներմուծման 11 դեպք |armenpress.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.