Պուտինը ԶՈՒ ղեկավարների հետ քննարկել է Կուրսկի մարզի իրավիճակը |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շաբաթ օրը պաշտպանության նախարարության հրամանատարական հենակետերից մեկում հանդիպում է ունեցել բարձրաստիճան զինվորականների հետ։ Նրանք Պուտինին զեկուցել են «Կուրսկի մարզ ներխուժած հակառակորդի ուժերին հակազդեցության և նրանց ոչնչացնելու համար ձեռնարկվող միջոցների մասին», – ասված է Կրեմլի հաղորդագրությունում:

Կրեմլի հրապարակած տեսանյութում երևում է, որ Պուտինին զեկուցում են զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը և գլխավոր շտաբի օպերատիվ տնօրինության պետ Սերգեյ Ռուդսկոյը։

Ավելի ուշ Պուտինը նաև հեռախոսով լսել է Ուկրաինայում «հատուկ ռազմական գործողությանը» մասնակցող զորախմբերի հրամանատարների զեկույցները իրենց վստահված տարածքներում օպերատիվ իրավիճակի վերաբերյալ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Moscow hopes that a Russia-Azerbaijan-Iran meeting will take place soon – Zakharova

ՌԴ ԱԳՆ-ը հայկական արմատներով ռուսաստանցիներին նախազգուշացրել է Ադրբեջան մեկնելու վտանգների մասին |news.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.